|
REGRESAR

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանի հետ

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանի հանդիպումը:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի ու Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին, բարձր մակարդակի երկխոսությանը, Արգենտինայում հայկական համայնքի կարևորությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Քննարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև երկու երկրների միջև  համագործակցության ու փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Անդրադառնալով մարդու իրավունքների վերաբերյալ հարցերին` դեսպան Ուրրիոլաբեիտիան նշեց, որ շատ կարևոր  է  համագործակցության եզրեր գտնել կոռուպցիայի դեմ պայքարի ու մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում, որը հանդիսանում  է Արգենտինայի արտաքին քաղաքականության կենտրոնական ուղղություններից մեկը:

Post date: 20/01/2016