|
REGRESAR

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Ապրիլի 7-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Արգենտինայի միջև բարձր մակարդակի հարաբերություններին, քաղաքական օրակարգին եւ տնտեսական ու առևտրային հարաբերություններին:
Այնուհետև, նախարարն ու դեսպանը մտքեր փոխանակեցին պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ երկու նախարարությունների միջև աշխատանքային փոխայցելություններին, խաղաղապահ գործողությունների ոլորտում փորձի փոխանակմանը:
Նախարար Օհանյանն անդրադարձավ  նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Դեսպան Ուրրիոլաբեիտիան նշեց, որ Արգենտինան եւս ապրել  է դժվարին ժամանակներ եւ կողմ է Հայաստանի՝ վեճերը միջազգային իրավունքի շրջանակներում բանակցային ճանապարհով կարգավորելու տեսակետին:

Post date: 08/04/2016