Ապրիլի 22-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական եւ մշակութային հարաբերություններին եւ արգենտինահայ մեծ համայնքին:
Նախարարը եւ դեսպանն անդրադարձան տնտեսական, գյուղատնտեսական եւ տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության հեռանկարներին` ընդգծելով, որ չնայած Հայաստանի եւ Արգենտինայի միջև հեռավորությանը` շատ նպաստավոր պայմաններ կան համագործակցություն ծավալելու համար:
Նախարարն արժևորեց գյուղատնտեսության ասպարեզում Արգենտինայի փորձը, մասնավորապես՝ գյուղատնտեսական մեքենաշինության, սերմերի արտահանման, անասնաբուծության, կաշվի վերամշակման ոլորտներում, եւ հույս հայտնեց, որ հնարավոր կլինի առաջխաղացում ունենալ այս ասպարեզում եւ փորձի փախանակման նպատակով համագործակցել արգենտինական համապատասխան կառույցների հետ:
