Նոյեմբերի 24-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ:
Վերջինս դեսպանին ներկայացրեց մարզի հիմնական բնութագրիչ կետերն ու Շիրակի արդյունաբերական ու գյուղատնտեսական ներուժը: Զրուցակիցներն արժևորեցին համագործակցության հեռանկարները` համաձայնության գալով միասին աշխատել տնտեսության, գյուղատնտեսության եւ մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի եւ միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Ինչպես ընդգծեց դեսպան Ուրրիոլաբեիտիան, առաջին քայլերից մեկը կարող է դառնալ Շիրակի գյուղատնտեսների եւ ոլորտի այլ աշխատակիցների մասնակցությունը այս բնագավառում իրականացվող միջոցառումներին, որոնք կազմակերպվում են Երևանում, ինչպես նաև Գյումրիում Արգենտինական ֆիլմերի փառատոնի կազմակերպումը:
Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց Գյումրիի Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցի, որտեղ հանդիպեց եւ ջերմ զրույց ունեցավ տեր Գառնիկ Յուսեֆ քահանայի հետ` զրույցի ընթացքում մասնավորապես անդրադառնալով Հռոմի Պապի Հայաստան կատարած այցելությանը:



