Մայիսի 25-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Արգենտինայի միջև քաղաքական, մշակութային ու առևտրատնտեսական բարձր մակարդակի հարաբերություններին:
Այնուհետև, դեսպանը եւ նախարարը քննարկեցին իրավական ոլորտում համագործակցության հեռանկարները` ընդգծելով այս ոլորտում հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը:
Նախարար Հովհաննիսյանն արժևորեց արդարադատության ոլորտում որոշակի հստակ ծրագրեր իրականացնելու Արգենտինայի փորձը, եւ կողմերը հաստատեցին երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված նախագծեր ձեռնարկելու նպատակադրվածությունը:
