|
REGRESAR

Դեսպան Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը Ազգային Ժողովի փոխնախագահի հետ

Փետրվարի 5-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն առանձնակի կարեւորեցին երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատեքստում կողմերն արժեւորել են խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ այցերը, բարեկամական խմբերի միջեւ շփումները, ինչպես նաև խոսել առաջիկա համագործակցության  ծրագրերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջև քաղաքական համագործակցությանը, Արգենտինայում հայկական համայնքի կարևորությանը, տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Post date: 05/02/2016