
Արգենտինայի Արտաքին գործերի նախարուրթյան մամլո հաղորդագրությունը
Հունվարի 17, 2017
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Երկու երկրները հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական եւ մշակութային:
Արգենտինայում հայկական նշանավոր համայնքը, որն իր հաստատումից ի վեր, ամբողջությամբ ներգրավվել է մեր հասարակական կյանքում, իր արժեքավոր ավանդն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` նպաստելով երկու ժողովուրդների ավանդույթների ու մշակույթի փոխադարձ ճանաչմանը եւ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Առանձնահատուկ այս օրը Արգենտինան ցանկանում է վերահաստատել երկու ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը:
https://www.facebook.com/pg/ArgentinaEnArmenia/videos/?ref=page_internal
