|
REGRESAR

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը արգենտինացի դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոյի մասնակցությամբ

Հունիսի 28-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ արգենտինացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոյի դիրիժորությամբ:

Գրեթե երկու ժամ նվագախումբը հայ հանդիսատեսին մատուցեց յուրօրինակ նվագացանկ, որն ընդգրկում էր Պանիսելլոյի երկու կոնցերտ, ինչպես նաև Աարոն Կոպլանդի, Կլոդ Դեբյուսիի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Իր ելույթի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց, որ համերգն այս անգամ «կներկայացնի երաժշտական այնպիսի գործեր, որոնք մարտահրավեր են դրանք ունկնդրողի համար», ավելացնելով, որ այն «տարբերվող երաժշտություն է, մեծարանք է բազմազանությանը, քանի որ ստիպում է  հանրությանը ընկալել տարբերվողը, այն, ինչը դուրս է մեր հարմարավետության շրջանակից»:

   

Post date: 29/06/2017