|
REGRESAR

Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ

Հոկտեմբերի 16-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան եւ հյուպատոս Ադրիանա Տրոտտան հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:

Անդրադառնալով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններին` Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ նման կարգի հարաբերությունները կշարունակվեն նաև տնտեսության ոլորտում: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև Արգենտինայի կողմից Հայաստանին աջակցությանը ինչպես իր երկրի համայնքի, այնպես էլ ՄԱԿ-ում տարբեր բանաձևերի քվեարկությունների շրջանակներում:

Դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ վերահաստատեց տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Արգենտինայի պատրաստակամությունը: Ընդգծելով քաղաքական ուժերի հետ երկխոսության կարևորությունը` դեսպանը նաև առանձնացրեց  միջխորհրդարանական հարաբերությունների կարևորությունը` որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ճկուն մեխանիզմ:

Դեսպանը նաև տեղեկացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականության առաջնահերթունների մասին, անդրադարձավ  երկկողմ հարաբերություններին ու դրա շրջանակներում դեսպանության իրականացրած գործունեություններին:

Post date: 19/10/2015