Ապրիլի 25-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Զրուցակիցները համաձայնության եկան շարունակելու ինտեսնիվ աշխատանքներ տանել դեռևս 2002թ-ին Երևանը եւ Բուենոս Այրեսը քույր քաղաքներ հռչակող համաձայնագրով նախատեսված մի շարք նախագծեր եւ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպան Ուրրիոլաբեիտիային ներկայացրեց Երևան քաղաքի զարգացման հեռանկարները եւ ընդգծեց, որ քաղաքային տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հնարավորություններ կան:
Իր հերթին, դեսպան Ուրրիոլաբեիտիան հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում դեռևս մշակութային համատեղ տարբեր ծրագրեր կիրականացվեն: