Հունիսի 1-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման համաշարում անդրադարձ եղավ խորհրդարանների եւ խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության կարևորությանը:
Դեսպան Ուրրիոլաբեիտիան եւ Էդուարդ Շարմազանովն ընդգծեցին երկկողմ այցելությունների կարևորությունը եւ դրա շրջանակներում քննարկեցին ընթացիկ տարում հայ խորհրդարանականների Արգենտինա այցելության վերաբերյալ որոշակի հարցեր: