Մայիսի 31-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիյի հանդիպումը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Արգենտինայի միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս իրավիճակին:
Այնուհետև, դեսպանը եւ նախարարը քննարկեցին տնտեսության ոլորտում համակգործակցության հեռանկարները` ընդգծելով առկա մեծ ներուժը, որը կխթանի երկու երկրների միջև առևտրական կապերին եւ ներդրումային քաղաքականությանը: Այս համաշարում զրուցակիցներն անդրադարձան համատեղ ծրագրերի իրականացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ներդրումները, գյուղատնտեսությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գիտատեխնիկական ոլորտը և այլն: