Ապրիլի 22-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև արգենտինահայ համայնքին, որը հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակաշրջանում հասնելով Արգենտինա՝ ինտեգրվեց արգենտինական հասարակությանը՝ միևնույն ժամանակ պահպանելով իր ինքնությունը:
Դեսպանը եւ նախարարը համաձայնության եկան այն սկզբունքների եւ նպատակների շուրջ, որոնց միջոցով Հայաստանում հնարավոր կլինի կառուցել արգենտինական իսպաներենի ուսուցումը եւ համալսարանական ոլորտում համագործակցությունը: Այս համաշարում, դեսպան Ուրրիոլաբեիտիան ներկայացրեց Արգենտինայի կրթական ոլորտի հիմնական առանձնահատկությունները եւ իսպաներեն լեզվի ուսուցման հավաստագրման հնարավորությունները: