|
REGRESAR

Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանի հետ:
Զարքարյանն անդրադարձավ Հայաստանի եւ Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին, հայկական համայնքի կարևորությանը եւ բարձր մակարդակի փոխայցելություններին: Դեսպանը եւ պատգամավորը նշեցին, որ բացի պաշտոնական փոխայցելություններից  անհրաժեշտ է զարկ տալ աշխատանքային երկկողմ այցերին, որոնք հնարավորություն կտան ընդլայնել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընթացակարգը:
Արտակ Զաքարյանն ու Գոնզալու Ուրրիոլաբեիտիան փոխադարձ շնորհակալություն հայտնեցին արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր թեմաների շուրջ ցուցաբերած աջակցության համար:
Արգենտինացի դեսպանը համառոտ ներկայացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականությունը` ընդգծելով տարածաշրջանային ինտեգրացիայի, մարդու իրավունքների, Մալվինյան կղզիների խնդրի վերաբերյալ առաջնահերթությունները:
Դեսպանն անդրադարձավ նաև խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը եւ դրա շրջանակներում միջխորհրդարանական համարգործակցությանն ու բարեկամության խմբերի գործունեությանը:
Դեսպանը նաև հավելեց, որ Հայաստանն ու Արգենտինան պետք է առևտրային  եւ այլ ոլորտներում հարաբերությունները զարգացնելու նոր հնարավորություններ փնտրեն, իրականացնեն փոխանակումներ հատկապես հեռահաաղորդակցման տեղեկատվության ոլորտում:

Post date: 05/11/2015