Հունիսի 30-ին, դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, INTA-ի եւ AACREA-ի արգենտինացի փորձագետների հետ միասին հանդիպեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ:
Կողմերն ամփոփեցին «Գիտասփյուռի և գյուղատնտեսական մեխանիզացման համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացված այս առաքելության արդյունքները եւ երկխոսեցին մի շարք հարցերի շուրջ` ուղղված գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու կոնսոլիդացմանը:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան համառոտ ներկայացրեց գյուղատնտեսական գիտասփյուռ ծառայությունների ոլորտում Արգենտինայի մարտավարական գլխավոր ուղղությունները, որը, որպես հիմնական սկզբունքներ, ներառում է պետական եւ մասնավոր սեկտորների միջև ինտերակտիվ համագործակցություն, կոմերցիոն եւ սոցիալական բաղադրիչներ, եւ որի ներդրումը կնպաստի գյուղատնտեսական սեկտորին ուղղված գիտելիքների փոխանցմանը:
Նախարար Իգնատի Առաքելյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց արգենտինացի մասնագետներին իրենց գործադրած ջանքերի համար` ընդգծելով, որ նախագիծը «կօգնի զարգացնել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններն ու խորհրդատուների ու գյուղատնտեսների միջև արդյունավետ համագործակցությունը Հայաստանում»: