2016 թվականի մայիսի 25-ին Երևանում Արգենտինայի Հանրապետության դեսպանի կացարանում տեղի ունեցավ 1810 թվականի Մայիսյան հեղափոոության 206 ամյակի հիշատակմանը նվիրված միջոցառում:
Ընդունելությանը ներկա էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, Հայաստանում ապրող արգենտինական համայնքի անդամներ և հատուկ հյուրեր:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր գոհունակությունն արտահայտեց արգենտինական համայնքին կացարանում ընդունելու համար և կոչ արեց բոլորին շարունակել ամրապնդել հայ-արգենտինական ժողովուրդների և կառավարությունների միջև կապերը:
Մաեստրոներ Կարլոս Բուոնոն և Ալդո Սարալեգին հնչեցրին ավանդական արգենտինական տանգոյի տարբեր կատարումներ: Միջոցառման ընթացքում մատուցվեցին տիպիկ արգենտինական ուտեստներ և ''Կարաս'' ընկերության գինիներ:
Իրենց հերթին, Երևանի արգենտինական դպրոցի աշակերտները` Սյուզաննա Մարտիրոսյանը և Հայկ Նազարյանը, հյուրերին ներկայացրին տանգոյի պարային մի դրվագ:
