Նոյեմբերի 22-ին, Արգենտինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նկարիչ Ֆլորենսիո Մոլինա Կամպոսի թեմատիկ նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը, որը հայտնի է արգենտինական Պամպայի կենցաղը պատկերող նկարներով:
Այցելուները հնարավորություն ունեցան ճանաչելու այնպիսի գործեր, որոնք հումորային երանգներով պատկերում են գյուղական Արգենտինայի և գաուչոների կենցաղի դրվագներ: Ինչպես նշեց դեսպան Ուրրիոլաբեիտիան, «Մոլինա Կամպոսի հայացքը զուտ դիտորդի հայացք չէ, այլ մի մարդու, որն ինքն էլ պատկանել է այդ աշխարհին: Դրա համար էլ այն շռայլ ու ազդեցիկ հայացք է, որը ցույց է տալիս աշխատանք, ջանք ու զոհաբերություն»` ավելացնելով, որ Մոլինա Կամպոսի գործերը փորձ են «որևէ կերպ ներկայացնելու մեկ այլ Արգենտինա, ավելի խորը և հսկայական Արգենտինան»: