|
REGRESAR

Մուտքի արտոնագրեր Արգենտինայի Հանրապետության բուհերի օտարերկրյա ուսանողների համար

Հայաստանի  Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը պատիվ ունի տեղեկացնելու, որ Արգենտինայի Հանրապետության կրթության նախարարությունը գործածության մեջ է դրել Օտարերկրյա ուսանողների համար մուտքի արտոնագրերի տեղեկատվական համակարգ` ստեղծված Համալսարանների խորհրդատվական խորհրդի կողմից Արտաքին գործերի նախարարության ներքին բաժինների և Միգրացիայի ազգային վարչության մասնակցությամբ:

Տեղեկատվական համակարգը, որը ներկայացված է 4 լեզուներով (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն), միտված է հանդիսանալու գործիք, որը ճշգրիտ, միատեսակ տեղեկատվություն կտրամադրի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բուհական կրթություն ստանալ Արգենտինայում:

Մանրամասն տեղեկությունների համար սեղմել այստեղ:

Post date: 26/06/2015