|
REGRESAR

ՆՈՒՌ նախագիծը և Արգենտինայի դեսպանությունը նվիրում են համակարգիչներ

Ապրիլի 19-ին և 20-ին Երևանում` Արգենտինական մշակույթի կենտրոնում, Արգենտինայի դեսպանությունը և ՆՈՒՌ նախագիծը (Նոր ուսումնական ռազմավարություն) նվիրեցին XO համակարգիչներ Խաչարձանի միջնակարգ դպրոցի երեսուն աշակերտներին:
Ծրագրի շրջանակներում, ՆՈՒՌ նախագիծը իր վերապատրաստողների և դեսպանության աշխատակիցների հետ միասին շարունակեում է տրամադրել հայ աշակերտներին արժեքավոր տեղեկատվական նյութը:
Սա դիվանագիտական ներկայացուցչության և Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության աշխատանքի մաս է կազմում, և, անկասկած, պատմականորեն բարեկամ ժողովուրդների և կառավարությունների  միջև հարաբերությունների զարգացման ներդրում է:

Post date: 21/04/2016