Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ արգենտինական տանգոյի մրցույթը, որը կազմակերպել էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունը:
Այս միջոցառումը իրականացվեց համաձայն փոխըմբռնման հուշագրի, որը ստորագրվել էր նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիելաբեիտիայի միջև:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի գլխավոր դահլիճում: Ժյուրիի կազմը բաղկացած էր դեսպանության և նախարարության ներկայացուցիչներից, ինչպես նաև պրոֆեսիոնալ պարուսույցից:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիելաբեիտիան, հյուպատոս Ադրիանա Տրոտտան, Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյան և այլ ներկայացուցիչներ:
Առաջին փուլից հետո ժյուրին ընտրեց երեք հաղթող զույգերին: Առաջին տեղը գրավեցին Էրիկ Բարսեղյանը և Սոֆի Անդրեասյանը, որոնք, որպես մրցանակ, ստացան տանգոյի անվճար դասընթացներ: Մյուս հաղթողները ստացան արգենտինական հուշանվերներ և այլ նվերներ: