|
REGRESAR

Տեղի ունեցավ Հայաստանում CELU առաջին քննությունը

Մարտի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում CELU-ի (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատ) առաջին քննությունը: Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում քննությանը մասնակցեցին 14 թեկնածուներ` ինչպես համալսարանի ուսանողներ, այնպես էլ իսպաներեն լեզվին տիրապետող այլ հետաքրքրված անձինք:

Այս անգամ քննությունն անցկացնում էին Արգենտինայից հատուկ ժամանած ELSE կոնսորցիումի երկու ներկայացուցիչ դասախոս` Մարսելա Ռեյնոսոն և Սեսիլիա Շիմաբուկուռոն:

CELU -ի հաջորդ քննությունը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 2-ին:
CELU -ն (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատը) Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից (www.celu.edu.ar) առաջարկվող իսպաներենի` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր է: CELU-ի քննությունն իրականացվում է 2004 թվականից ի վեր և վավեր է ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ավստրիայում և այլ երկրներում:

 

Post date: 16/03/2017