Դեկտեմբերի 3-ին Արգենտինայի Հանրապետության դեսպանության և Թումո կենտրոնի համագորակցության շրջանակներում տեղի ունեցավ արգենտինական “Մետեգոլ” մուլտֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացվեց նույն այդ տեխնոլոգիական կենտրոնում հայերեն և անգլերեն ենթագրերով:
Նախքան մուլտֆիլմի ցուցադրությունը` հյուպատոս Ադրիանա Տրոտտայի ոջգույնի խոսքին հաջորդեց Թումո կենտրոնի անիմացիայի մասնագետ Ժիրայր Գարաբեդյանի պրեզենտացիան, որ վերաբերում էր ֆիլմի տեխնիկական կողմին և ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելլայի աշխատանքին:
Միջոցառմանը մասնակցեցին Թումո կենտրոնի ուսանողները և Հայաստանում արգենտինական դպրոցի աշակերտները: