Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ “Մետեգոլ” անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը այս անգամ Գյումրիում` Շիրակի մարզում: Գյումրիի տարբեր դպրոցներից մոտ երկու հարյուր աշակերտներ մասնակցեցին մուլտֆիլմի ցուցադրությանը “Հոկտեմբեր” կինոթատրոնում:
Միջոցառումը իրակացվեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանության, “Ֆայդեք Արմենիա” հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի համագործակցության շրջանակներում, որի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում մշակութային գործունեության զարգացմանը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, հյուպատոս Ադրիանա Տրոտտան, “Ֆայդեք Արմենիա” հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը և այլ ներկայացուցիչներ:
Խուան Խոսե Կամպանելլայի “Մետեգոլ” անիմացիան մեծ հաջողություն ունեցավ Արգենտինական ֆիլմերի IV փառատոնի ընթացքում, որն անցկացվեց Երևանի “Մոսկվա” կինոթատրոնում: “Մետեգոլը” դիտել են նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքի դպրոցականները: Մուլտֆիլմը կցուցադրվի հայերեն ենթագրերով: