|
REGRESAR

2017թ.ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017թ. հոկտեմբերի 22-ին Արգենտինայի Հանրապետությունում անցկացվելու են ազգային ընտրություններ, որոնց արդյունքում կփոփոխվի Պատգամավորների պալատի կեսը և Ազգային սենատի մեկ երրորդը:

Գործող օրենսդրության համաձայն` ի տարբերություն Արգենտինայում բնակվող քաղաքացիների, որոնք պարտավոր են մասնակցել ընտրություններին, արտերկրում բնակվող արգենտինացիները կարող են քվեարկելու իրավունքից օգտվել` ըստ ցանկության:

Խորհրդարանական ընտրությունների դեպքում  արտերկրում բնակվող արգենտինացիները քվեարկում են Արգենտինայում ունեցած վերջին հասցեին համապատասխանող ընտրատարածքի թեկնածուների օգտին` օգտագործելով երկրի տարածքում օգտագործվող քվեաթերթիկներից տարբերվող քվեաթերթիկներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Դեսպանության հյուպատոսական բաժին էլ. փոստով consularearme@mrecic.gov.ar

 

 

Updated date: 11/01/2017