|
REGRESAR

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ

Մայիսի 25-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Արգենտինայի միջև քաղաքական, մշակութային ու առևտրատնտեսական բարձր մակարդակի հարաբերություններին:

Այնուհետև, դեսպանը եւ նախարարը քննարկեցին իրավական ոլորտում համագործակցության հեռանկարները` ընդգծելով այս ոլորտում հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը:

Նախարար Հովհաննիսյանն արժևորեց  արդարադատության ոլորտում որոշակի հստակ ծրագրեր իրականացնելու Արգենտինայի փորձը, եւ կողմերը հաստատեցին երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված նախագծեր ձեռնարկելու նպատակադրվածությունը:

Post date: 30/05/2016