Օգոստոսի 13-ին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Իր երախտագիտությունը հայտնելով ընդունելության և գնահատանքի համար` Արգենտինայի դեսպանը շեշտեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` ինչին մեծապես նպաստում է Արգենտինայում հայկական սփյուռքի նվիրվածությունն ու աշխատանքը:
Դեսպան Ուրրիոլաբեիտիան ներկայացրել է իր կատարած աշխատանքը և երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևորագույն դրվագները:
Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել առևտրային, տեխնոլոգիական և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:
Արտգործնախարարն իր կողմից փաստել է հարաբերությունների գերազանց կարգավիճակը և տարբեր ոլորտներում համագործակցության դրական զարգացման միտումը` այս տարիների ընթացքում համատեղ իրականացված տարբեր նախագծերի միջոցով, և շնորհակալություն է հայտնել դեսպան Ուրրիոլաբեիտիային արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար:

