Օգոստոսի 14-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպում ունեցավ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Կողմերը խոսեցին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կողմից իրականացված տարբեր կրթական և մշակութային ծրագրերից` ներառյալ «Արգենտինայի հանրապետություն» դպրոցի, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ իրականացված ծրագրերից:
Դեսպանը և նախարարը անդրադարձան նաև երկու երկրների միջև հարաբերություններին, որոնք ունենք ամուր քաղաքական, տնտեսական և պատմական կապեր, ինչպես նաև նշեցին Արգենտինայի հայ համայնքի կարևորությունը։
Դեսպան Ուրրիոլաբեիտիան կարևորեց ներառական կրթության նշանակությունն ու դերը, ինչպես նաև նշեց Հայաստանի և Արգենտինայի միջև կնքված Արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը, որը կարող է երկկողմ հարաբերություններում Արգենտինայի սփյուռքի ներգրավմանը նպաստող հետաքրքրաշարժ միջոց դառնալ:

