|
REGRESAR

Արգենտինայի Անկախության օրվա տոնակատարություն

Շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, Արգենտինայի դեսպանությունը հրավիրել էր Հայաստանում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին միասին նշելու Անկախության օրը։ Երևանյան  արևոտ առավոտյան միասին երգեցինք Արգենտինայի օրհներգը և համտեսեցինք արգենտինյան էմպանադաներ և խորոված: Դեսպանի կեցավայրում մի քանի երիտասարդ արգենտինացիներ հավատարմության երդում տվեցին Ազգային դրոշին և ստացան իրենց պատվոգրերը: Միջոցառմանը ներկա էին նաև Արգենտինայի կենսաբանության հավաքականի թիմի անդամները, ովքեր Հայաստան են ժամանել Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային մասնակցելու համար, որոնց ուղեկցելու ենք ողջ շաբաթվա ընթացքում:

Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանը շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ քաղաքի տարբեր անկյուններում տեղադրված էկրաններին ցուցադրելով Արգենտինայի Դրոշը: Դեսպանությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Քաղաքապետարանին՝  դեսպանատան նկատմամբ ևս մեկ անգամ ցուցաբերած բարի կամքի և համագործակցության համար:

 

   

Post date: 11/07/2022