|
REGRESAR

«Պրոգրամա Սուր» թարգմանությունների աջակցության ծրագրի խթանումն ու տարածումը Հայաստանում

«Պրոգրամա Սուր»  թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում այս տարի ևս Արգենտինայի դեսպանությունը մի շարք  հանդիպումներ ունեցավ ծրագրին ինչպես արդեն քաջատեղյակ այնպես էլ ծրագրով հետաքրքրվող թարգմանիչների և Հրատարակչությունների ներկայացուցիչների հետ: Բոլոր հանդիպումները կառուցողական էին և ի նպաստ՝ Հայաստանում ծրագրի հետագա խթանմանն ու տարածմանը:

Հանդիպումների շրջանակում ի հայտ եկան հրատարակիչների և թարգմանիչների հետ համատեղ մշակելու մի շարք գաղափարներ և առաջարկներ, որոնց թվում էր «Խորհրդատվական կոմիտեի» ստեղծումը՝ թարգմանված ստեղծագործությունների թարգմանիչներին աջակցություն և մասնագիտական ​​խորհրդատվություն տրամադրելու հնարավորության ընձեռումը։

Ժողովի ընթացքում Վերնատուն հրատարակչության տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրի շրջանակներում հայ ընթերցողը կկարողանա ընթերցել արգենտինական գրականության գլուխգործոցներից ևս մեկ ստեղծագործություն՝ Խորխե Լուիս Բորխեսի և Ադոլֆո Բիոյ Կասարեսի հեղինակած «Վեց խնդիր Իսիդրո Պարոդիի համար» պատմվածքների ժողովածուն:

Post date: 31/08/2022