¨El Libro¨ հիմնադրամը վերջերս ներկայացրել է գրքի և ընթերցանության խթանման նոր քարոզարշավ՝ leyendo.arg: Սա համացանցային արշավ է՝ տարբեր ոլորտների գրեթե 200 անձանց վկայություններով, որը ձգտում է պատշաճ կերպով ներկայացնել գիրքն ու ընթերցանությունը:
¨Eterna Cadencia¨ գրախանութում լրագրողների և խմբագիրների ներկայությամբ ելույթ ունեցան Ալեխանդրո Վակկարոն, Էզեկիել Մարտինեսը և Իգնասիո Իրաոլան: Վերջինս նախագահելու է ¨El Libro¨ հիմնադրամի մշակույթի հանձնաժողովը։
Քարոզարշավը մեկնարկեց օգոստոսի 24-ից՝ ընթերցողի օրվա կապակցությամբ:

