Նախագահի երդմնակալության արարողության համար կատարված այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նորընտիր նախագահ Խավիեր Միլեյին։
Հանդիպումը կայացել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության նստավայրում՝ Սան Մարտին պալատում:
Հայաստանի Հանրապետության ղեկավարի հետ հանդիպումը եղավ Արգենտինայի ապագա նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ։